Զեղչեր տուգանքների համար

Վրաստանի կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ քննարկել է ներքին գործերի նախարարության նախաձեռնությունը, ըստ որի` բնակչությունը տուգանքների համար զեղչեր կստանա:

Օրինագծի համաձայն` տուգանված բոլոր քաղաքացիները, եթե 10 օրվա ընթացքում մուծեն տուգանքը, ապա այն կկրճատվի 20%-ով: Այսպիսով, կառավարությունը հույս ունի, որ կավելանա ժամանակին մուծված տուգանքների քանակը: Նման մոդել է գործում եվրոպական երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում:

Թողնել պատասխան