Զիկա վիրուսը Վրաստանին չի սպառնում, բայց կանխարգելիչ աշխատանքներ տարվում են

Վրաստանում վերջին 60 տարվա ընթացքում aedes կամ եգիպտոսյան կոչվող մոծակը, որը հանդիսանում է զիկա վիրուսի հիմնական տարածողը,  հայտնվել է  ընդամնեը երկու անգամ: Առաջինը` Բաթումիի նավահանգստի մոտակայքում` երկու տարի առաջ, երկրորդ դեպքը` Զուգդիդիի շրջանում: Զիկա վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես համաշխարհային մասշտաբի սպառնալիք: Վարակը տարածողը աեդես տեսակի այլ կերպ ասած` եգիպտոսյան մոծակն է:  20-րդ դարի հիսունականներին վիրուսի առկայութունն առաջին անգամ արձանագրվեց մարդու մոտ: Մինչ այդ վիրուսակիրները կապիկներն էին, այն էլ հազվադեպ:

Մարդկանց պարագայում` 60 տարվա ընթացքում ընդամենը 15 դեպք էր գրանցվել, մինչեւ համաճարակի առաջին հզոր ալիքը, որը բարձրացավ 2015-ին`  Բրազիլիայում:  Այսօր Բրազիլիայի տարածքում միլիոնից ավելի վարակվածներ կան, իսկ նախորդ տարվա հոկտեմբերին` 4 հազարից ավելի նորածիններ գլխուղեղի տարբեր հիվանդություններով լույս աշխարհ եկան:  

Զիկան վաղուց դուրս է եկել Հարավային Ամերիկայի սահմաններից: Ռուսաստանում ևս Զիկայով վարակի առաջին դեպքն արդեն հասցրել է գրանցվել: Այս տարի վտանգ կա, որ վիրուսով կարող է վարակվել 4 միլիոնից ավելի մարդ: Վարակը մարդու օրգանիզմում հիշեցնում է սովորական մրսածություն: երբեմն կարող են ուղեկցվել մարմի ու գլխի ցավերով:

Այս պահին հիվանդության հատուկ բուժում գոյություն չունի, վարակվածների ինքնազգացողությունը թեթևացնում են մրսածության դեմ սովորական միջոցները: Հիվանդության`  առավել խոցելի խումբը եղել և շարունակում են մնալ հղի կամ մայրանալ պատրաստվող կանայք:

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Պաատա Իմնաձեն վստահեցնում է` իրավիճակը վերահսկելի է, բայց վիրուսի տարածման ամենառիսկային սեզոնին` ամռանը, կանխարգելման միջոցառումներ, այնուամենայնիվ կձեռնարկվեն: Այն փաստը, որ հիվանդությունը փոխանցող մոծակը հայտնվել է երկրում, դեռ չի նշանակում, որ հիվանդության բռնկման վտանգ ևս կա.

 «Այստեղ մոծակներ հայտնաբերվել են սահմանափակ քանակությամբ, իսկ մեծ քանակություն, ի դեպ, հայտնաբերվել է Աբխազիայում, Կրասնոդարի և Ստավրոպոլի մարզերում: Նշված շրջաններում այդ մոծակների պոպուլացիան ավելի մեծ է, քան մեզ մոտ: Նախորդ տարի սևծովյան ափամերձ հատվածները հանգստի սեզոնից առաջ մշակվել են կանխարգելիչ միջոցներով, այս տարի ևս մոծակների դեմ մեծածավալ գործողություններ ենք ծրագրել, որպեսզի տենդը փոխանցող մոծակների բազմացման եւ գոյատեւման համար ոչ մի պայման չլինի այստեղ»:

Լավագույն կանխարգելումը կլինի այն, որ մարդիկ պարզապես խուսափեն այն երկրներ այցելություններից, որտեղ Զիկա վիրուսով վարակման վտանգը մեծ է, դրանք հիմնականում Հարավային Ամերիկայի երկրներն են:

Թողնել պատասխան