ԶԼՄ-ների սահմանափակման արդյունքում Հանրային հեռարձակողը կդադարի աշխատել

«Նոր միասնություն հանուն Վրաստանի» շարժումը երկրում գոյություն ունեցող մամուլի հետ կապված իրավիճակն է գնահատում: Շարժման հիմնադիր Մամուկա Գամկղրելիձեն հայտարարություն է արել փետրվարի 9-ին, նշելով, որ գործող վարչակազմը պատերազմ է սկսել ազատ խոսքի դեմ` սահմանափակելով մամուլի գործունեությունը:

«Կառավարությունը սխալ ճանապարհ է ընտրել, այն փորձում է վերահսկողություն սահմանել տարբեր հեռարձակողների նկատմամբ, որի վերջնական փուլը Հանրային հեռարձակողի աշխատանքի դադարեցումն է: Ինչ վերաբերում է անկախ «Ռուսթավի 2» ընկերությանը, ապա այն մնում է ազատ խոսքի վերջին բաստիոնը, որի դեմ կառավարությունը կիրառում է բոլոր հնարավոր մեթոդները»,- Թբիլիսիի Բիլթմոր հյուրանոցում փետրվարի 9-ին հայտարարեց «Նոր միասնություն հանուն Վրաստանի» շարժման հիմնադիր Մամուկա Գամկղրելիձեն:

Վերջինս հիշեցրեց, որ շարժման գլխավոր նպատակներից է ժողովրդավարական հանրությանը բնորոշ արժեքների անձեռնմխելիության պաշտպանությունն է:

«Մեր շարժումը, որպես քննարկումների հարթակ ստեղծվալ է հենց այն նպատակով, որ հանրության համար կարեւոր եւ ճգնաժամային պահերին հրավիրի բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք կոչված կլինեն մեր երկրում ժողովրդավարությունը պաշտպանելու»:

Գամկղրելիձեն առաջարկեց կազմակերպել քաղաքական ակցիաներ, ստեղծել համակարգող խորհուրդ՝ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որի միակ նպատակը կլինի ազատ խոսքի պաշտպանությունը:

Թողնել պատասխան