Զորակցության երթ` դեպի Թուրքիայի դեսպանատուն

Մարտի 15-ին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի ուսանողները կազմակերպել էին ակցիա` ի զորակցություն մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության տուժածների: «Ալիքի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչներից Գագա Թութարաշվիլին նշեց.

« Մեր նպատակն է` մեր միասնությունն ու եղբայրությունը հայտնել հարևան երկրի յուրաքանչյուր բնակչին և ցավակցել Անկարայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության համար: Այստեղ հավաքվել են ոչ միայն Ճավճավաձեի անվան, այլ նաև տարբեր համալսարանների ուսանողներ, վարչությունների ներկայացուցիչներ: Ուզում ենք միացյալ ուժերով զորակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և ողջ երկրին»:

Ցուցարարները համալսարանի գլխավոր մասնաշենքից Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի դրոշներով շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին` հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: Ցույցի մասնակիցների զգալի մասը ազգությամբ ադրբեջանցի ուսանողներ էին: Հիշեցնենք, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 37, վորավորվել մոտ 130 մարդ:

Թողնել պատասխան