Զուգդիդիի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել

Զուդգիդիի շրջանի Կորցխելիի ընտրատեղամասում միջանկյալ խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված միջադեպի 6 մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել:

Տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Գործի քննությունը սկսվել է մայիսի 22-ին` Քրեական օրենսգրքի 125 հոդվածի առաջին մասով, մայիսի 24-ին ինքնակամ նախարարություն էին ներկայացել միջադեպի 6 մասնակիցներ, ովքեր հարցաքննվել են որպես վկաներ: Քննության շրջանակում հարցքննվել է նաև հակառակ կողմը, նշանակվել են դատա-բժշկական և ֆիզիկա-տեխնիկական փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ  Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղի ընտրական տեղամասի տարածքում, խորհրդարանական միջանկյալ ընտրությունների ժամանակ բախում էր տեղի ունեցել: Տուժել էին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Գիգա Բոկերիան, Թենգիզ Գունավան, Նիկա Մելիան: Ըստ նախնական տեղեկությունների` մահակներով բախումը տեղի է ունեցել մարզիկների եւ ընդդիմադիր գործիչների միջեւ:

Թողնել պատասխան