Զուրաբիշվիլի. գլխավորն ընտրողի կամքն է

Սալոմե Զուրաբիշվիլին «ծիծաղելի» է որակել սահմանադրական մեծամասնության վտանգների նվազեցման վերաբերյալ` «Միացյալ ազգային շարժման» տարածած հայտարարությունները:

Վրաստանի «Առաջին» հեռուստաալիքի եթերում, Թբիլիսիի Մթացմինդա թաղամասի մեծամասնական անկախ թեկնածուն հայտարարել է, որ առաջնայինն ընտրողի կամքն է, և ժողովուրդն  ինչ կորոշի բոլորի համար պետք է ընդունելի լինի:
«Այսօր սահմանադրական մեծամասնության վտանգից խոսում է մի կուսակցություն, որը 9 տարի մեզ պահել է սահմանադրական մեծամասնությունում: Կխոսեմ Ֆրանսիայի օրինակի մասին, երբ սահմանադրական մեծամասնությունը պայքարում էր ֆաշիզմի դեմ: Երբ պայքարում էս մի ուժի դեմ, որը ընդհանրապես պետք է գոյություն չունենա վրաց քաղաքականության մեջ, արդարացված է բոլոր տեսակի մեծամասնությունը:   
«Միացյալ ազգային շարժում»-ը 29 անգամ փոխել է Սահմանադրությունը, և այսօր նրանք մտահոգված են: Սա իհարկե ծիծաղելի  է: Մի բան գիտեմ՝ ինչ որոշում կկայացնի ընտրողը դա իր կամքն է և եթե իր կամքը լինի սահմանադրական մեծամասնություն, ապա բոլորը պետք է ընդունեն դա»,-  հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ սահմանադրական մեծամասնության թեման քննարկման արժանացավ ընտրություններից հետո, երբ «Վրացական երազանքը» ապահովեց 67  մանդատ, իսկ 2-րդ փուլում, որը տեղի է ունենալու 50 մեծամասնական ընտրատարածքում, «Վրացական երազանք»-ի թեկնածուները առաջատար դիրքերում են:

Թողնել պատասխան