Զուրաբ Պոլոլիկաշվիլին՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար

Իսպանիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ՄԱԶՀԿ) Վրաստանի մշտական ներկայացուցիչ Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշանակվել է ՄԱԶՀԿ-ի  գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ը՝ հաղորդելով, որ Պոլոլիկաշվիլին պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2021 թվականը:

Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի թեկնածուն ընտրվում է ՄԱԿ-ի կազմում գտնվող նման կարեւոր միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում:

Ընտրությունները տեղի են ունեցել Մադրիդում կազմակերպության գործադիր խորհրդի 105-րդ նիստի շրջանակներում: Զուրաբ Պոլոլիկաշվիլիի թեկնածությանն աջակցել է խորհրդի անդամ երկրների մեծ մասը:

Վրաստանի ԱԳՆ-ը տարածած հայտարարության մեջ հաղթանակի առիթով շնորհավորել է Պոլոլիկաշվիլիին, երխտագիտություն  հայտնել նաև բոլոր այն երկրներին, որոնք կողմ են հանդես եկել Վրաստանի ներկայացուցչի ընտրությանը։

Թողնել պատասխան