Էլենե Խոշտարիան միացել է կանանց համերաշխության քայլերթին

Հուլիսի 19-ին Թբիլիսիի Աղմաշենեբելիի պողոտայում տեղի ունեցող «Կանանց համերաշխության քայլերթին» միացել էր նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան.

«Մենք այս ցույցին միացել ենք, քանի որ Ռուսաստանի կողմից ղեկավարվող խմբերը փորձում են սերմանել այն միտքը, թե Վրաստանը միայն բռնություն և ատելություն է քարոզում կանանց և այլ փոքրամասնությունների հանդեպ: Դա ռուսական քարոզչության մտադրված քաղաքականությունն է: Այդ իսկ պատճառով մենք և այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ չենք պատրաստվում հանդուրժել նման վարքագիծը»:

Խոշտարիան հավելեց նաև, որ Ռուսաստանի կողմից կառավարվող այդ խմբերին աջակցում է պետությունը՝ նրանց կատարած հանցագործություններին պատշաճ կերպով չարձագանքելով:

Թողնել պատասխան