Էլիավայի հրդեհը հարցեր է առաջացնում. Էլիսաշվիլի

Թբիլիսիի քաղաքային խորհրդի անկախ անդամ Ալեքո Էլիսաշվիլիի խոսքով, Էլիավայի շուկայում տեղի ունեցած հրդեհը մի շարք հարցեր է առաջացրել։ «Տեղի ունեցածը կասկածների տեղիք է տալիս․Հնարավոր է՝ այն միտումնավոր արված լինի»,-նման վարկած է առաջ քաշում Էլիսաշվիլին:

Palitranews-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ 2 ծրագիր գոյություն ունի, որոնցից մեկը ենթադրում է շուկայի տեղափոխում, իսկ մյուսը` միևնույն վայրում ժամանակակից առևտրի կենտրոնի կառուցում:

«Մենք բոլորս գումար ենք վճարել Թբիլիսիի հողերի արդյունավետ օգտագործման գլխավոր ծրագիրը մշակող կազմակերպությանը: 2 միլիոն ենք տվել այն մարդկանց, ովքեր առաջարկում են Էլիավայի շուկան բաժանել 2 մասի, տեղափոխել 2 տարբեր վայրեր և նախկին վայրում համաքաղաքային նշանակության զբոսայգի հիմնել: Այլ առաջարկ է ստացվել  Էլիավայի շուկայի աշխատակազմից: Եվ այս ամենի ֆոնին տարօրինակ զուգադիպությամբ հրդեհ է բռնկվել»,- հայտարարել է Էլիսաշվիլին:

Իր հերթին, քաղաքային խորհրդի «Վրացական երազանք»-ի պատգամավոր Ջաբա Սամուշիան հայտարարել է, թե Էլիավայի շուկայի առկայությունը անընդունելի է․ «90-ականներն անցել են, բնական է, որ այդ վայրում պետք է կառուցել ժամանակակից առևտրի կենտրոն»:

Թողնել պատասխան