Էլիսաշվիլին իմ գլխավոր մրցակիցը չէ. Կախա Կալաձե

«Ալեկո էլիսաշվիլին, իրոք, իմ գլխավոր մրցակիցը չէ»,- նման հայտարարություն է արել «Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն՝ արձագանքելով Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլիի բանավեճերին մասնակցելու արդեն երկրորդ հրավերին:

«Մենք մասնակցում ենք բանավեճերի, այս խնդիրը «Վրացական երազանքը» չունի, այս խնդիրը Կախա Կալաձեն չունի: Ալեկո էլիսաշվիլին, իրոք, իմ գլխավոր մրցակիցը չէ: Իմ գլխավոր մրցակիցն այն խնդիրներն են, այն ցավը, որոնք այսօր տանջում են Թբիլիսիին: Ես գալիս եմ քաղաքը կառավարելու եւ ինչպես նորմալ ու քաղաքակիրթ երկրներում է լինում, կլինի դա բանավեճ, թե այլ ձեւաչափ՝ մենք մասնացում ենք»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Հիշեցնենք՝ Ալեկո Էլիսաշվիլին Կախա Կալաձեին եւս մեկ անգամ կոչ է արել մասնակցել հեռուստաբանավեճերին:

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում Էլիսաշվիլին հայտարարել է, թե այսուհետ պատրաստ է ցանկացած մարզադաշտում ֆուտբոլ խաղալ «Վրացական երազանքի» հետ: Տեսաուղերձը նկարահանված է մարզադաշտում, որտեղ Էլիսաշվիլին ֆուտբոլ է խաղում:

Թողնել պատասխան