Բեսելիա. «Ես խորհրդարանական կառավարման կողմնակից եմ»

«Սահմանադրական  փոփոխությունների նախագծում այն կետի շուրջ, որտեղ ասվում է, որ նախագահը երկրի  գլխավոր հրամանատարն է, մեծամասնությունն  իր դիրքորոշումը չի հստակեցրել»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ  Էկա Բեսելիան: 

Նա   ընդգծել է, որ այդ նախադասության հեղինակը մեծամասնությունը չէ:

Ինչ վերաբվերվում է նախագահի սանմանադրական այլ իրավունքների  վերանայմանը, Բեսելիան նշել է,  որ դրանք  քննարկումների  ընթացքում են, թեմայի շուրջ իշխող ուժը  միասնական  որոշում կկայացնի առաջիկայում:

Բեսելիան նշել է նաև, որ ինքը  կառավարման խորհրդարանական  համակարգի կողմնակից է:

«Կան խորհրդարանական կառավարման  մոդելներ, որտեղ նախագահները ընտրվում են ուղիղ ճանապարհով: Այս մասին կուսակցությունը դեռևս միասնական որոշում չի կայացրել»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բեսելիան :

Թողնել պատասխան