Էներգետիկայի նախարարի պաշտոնը, հավանաբար, առաջին փոխնախարարը կզբաղեցնի

Վրաստանի իշխող մեծամասնության թիմից էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին, հավանաբար, կփոխարինի նրա առաջին տեղակալ Իլիա Էլոշվիլին, ով մինչ նոր կառավարության ձևավորումը որոշակի ժամանակ աշխատել է էներգետիկայի նախարարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է «Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնել նաև նախարարի մեկ այլ տեղակալ Մարիամ Վալիվիլին:

Ինչպես հայտնի է՝ Կախա Կալաձեն պատրաստվում է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներին: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա լինելու է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն՝ «Վրացական երազանքի» կողմից:

Տեղեկանում է interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան