Ընդգծել եմ 3 տարբեր սուբյեկտ. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Մթածմինդայի ընտրատարածքի թիվ 6 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը:
Լրագրողների հետ զրույցում երկրի առաջնորդը նշեց.
«Ինքնակառավարման մարմինները հիմա են ընտրվում, նրանք պիտի ծառայեն ժողովրդին և կարողանան ստանձնել նրանց խնդիրների լուծումը քաղաքներում և գյուղերում»:
Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, Մարգվելաշվիլին հայտարարեց.
«Ինձ հատկացված 3 քվեաթերթիկում ընդգծել եմ 3 տարբեր սուբյեկտ»։

Թողնել պատասխան