Ընդդիմադիրները հանդիպում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

«Պաշտպանիր Սահմանադրությունը» ծրագրի շրջանակներում մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հանդիպել են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր:

«Այսօր մենք հանդիպում ենք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որպեսզի ծանոթացնենք Վրաստանի Սահմանադրության հետ կապված խնդիրներին: Հիմնական մտահոգությունն այն է, որ այս փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն չկա: Մենք այսօր դիվանագետներին ցույց կտանք, որ կոնսենսուս կա, սակայն այդ կոնսենսուսը դեմ է փոփոխություններին: Ամբողջ վրաց հասարակությունը, քաղաքական սպեկտրը և հասարակական կազմակերպությունները միաձայն ասում են, որ այս փոփոխությունները հետընթաց քայլ են»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Զազա Բիբիլաշվիլին:

Թողնել պատասխան