Ընդդիմադիրները սահմանադրական մեծամասնությունը վտանագավոր են համարում

«Երկրի անհրաժեշտ են Խորհրդարանում ավելի շատ ընդդիմադիր ձայներ»:նման հայտարարություն է արել «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիգի Ծերեթելին: Վերջինս կոչ է արել քաղաքացիներին՝ մասնակցել ընտրությունների 2-րդ փուլին և քվեարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների օգտին:

«Ընդհանուր առմամբ, մեծ մասշտաբներով իշխանական մուտքը խորհրդարան լավ բան չի տա: Վտանգը ավելի է շատանում  հատկապես այն դեպքում, երբ երկրում ոչ ֆորմալ իշխանություն կա: Այս ամենը հաշվի առնելով` սահմանադրական մեծամասնությունը, հնարավոր է, սխալ օգտագործվի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ ավելի շատ ընդդիմադիր ձայներ»,- հայտարարել է Ծերեթելին:
Հիշեցնենք, որ Գիգի Ծերեթելին «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն է Քութաիսիում, իսկ ընտրությունների 2-րդ փուլում նրա մրցակիցը «Վրացական երազանք»-ի թեկնածու Կոբա Նարչեմաշվիլին է:

Թողնել պատասխան