Ընդդիմադիր հեռուստաընկերության պատվիրած հարցմամբ՝ իշխող կուսակցությունն առաջատար է

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով ամերիկյան հետազոտական «Edison Researc» ընկերությունը Թբիլիսիի տարածքով սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացրել: Բոլոր հարցվածները ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներ են: «Եթե այսօր ՏԻՄ ընտրություններ լինեին, որ կուսակցության օգտին կքվեարկեիք» հարցին հետևյալ պատասխանն է գրանցվել.

«Վրացական երազանք»-36%

«Միացյալ ազգային շարժում»- 12%

«Եվրոպական Վրաստան»- 8%

«Լեյբորիստական կուսակցություն»- 5%

«Հայրենասերների դաշինք»- 4%

«Դեմոկրատական շարժում»- 1%

«Նոր Վրաստան»- 1%

«Հանրապետական կուսակցություն»- 1%

«Չեմ որոշել»- 15%

Հարցին չի պատասխանել -8%

Ոչ ոքի օգտին- 9%

«Քաղաքապետի թեկնածուներից ում օգտին կքվեարկեիք» հարցին՝

Կախա Կալաձե- 34%

Զաալ Ուդումաշվիլի-14%

Ալեկո Էլիսաշվիլի-14%

Ելենա Խոշտարիա- 5%

Իռմա Ինաշվիլի- 2%

Գեորգի Կուկավա-2%

Կախա Կուկավա- 1%

Գեորգի Վաշաձե- 1%

Թենգիզ Շերգելաշվիլի մոտ 1%

Չեմ որոշել- 13%

Հարցին չի պատասխանել-7%

Ոչ ոքի օգտին- 6%

Հարցվել է  1200 մարդ:

Թողնել պատասխան