Ընդդիմությունը խոստանում է` հոկտեմբերի 9-ից պետությունը կպաշտպանի յուրաքանչյուրի անվտանգությունը

Թբիլիսիում վերջին օրերին տեղի ունեցած զինված հարձակումները վկայում են իշխանությունների  անպատասխանատու վերաբերմունքի մասին:  Նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության  նախընտրական շտաբի  ղեկավար Նիկա Մելիան` նշելով, որ  պետությունը այսօր  ընտանիքներին զենք բաժանելով է զբաղված:

«Թբիլիսիում ազատ շրջում են զինված անձիք:  Սա միանգամայն  վկայում է իշխանության անպատասխանատվության մասին.   որտե՞ղ է Ներքին գործերի նախարարը: Մի՞թե  այդ մարդը դեռ ունակ է որևէ գործ անել:  Մենք խոսք ենք տալիս` հոկտեմբերի 9-ից  պետությունը կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը»,-Նիկա Մելիայի խոսքերն է փոխանցում «interpressnews»-ը:

Թողնել պատասխան