Ընդդիմությունը հայտարարում է հնարավոր բախումների մասին

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» գրասենյակում մամուլի ասուլիս է տեղի ունեցել: Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ մի քանի ընտրատարածքներում հնարավոր են բախումներ: Նշված վայրերում կենտրոնացված են մարզիկներ, որոնք հավաքվում են Գորիում, Քութաիսիում, Ռուսթավիում: «Հատկապես մեծ խմբեր են հավաքվել Գորիում՝ Գարեջվարի գյուղում, 50-րդ ընտրատեղամասի մոտ, որտեղ այս ամենը համակարգում է Զուրաբ Մուրադաշվիլին»,- հայտարարել են կուսակցության գրասենյակում:

Միացյալ ազգային շարժումը կոչ է արել ՆԳՆ-ին թույլ չտալ սադրանքներ՝ հատկապես ձայների հաշվարկի ընթացքում, ինչը Բոկուչավայի խոսքով տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների համաձայն, խմբեր են հավաքված նաեւ Օքրոկղանայում, այդ խմբերը ալկոհոլի ազդեցության տակ վախի մթնոլորտ են տարածում բնակչության շրջանում:

Իր հերթին, իշխող «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կուսակցության կողմից մարզիկների մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա հավելել է, որ «Միացյալ ազգային շարժման» կողմից արված նման հայտարարությունները մտածելու տեղիք են տալիս, այն է, որ «իրենք են նման սադրանքների հեղինակը»:

Թողնել պատասխան