Ընդդիմությունը վերաբերմունքը փոխել է. Մդինարաձե

«Երբ հասկացան, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դրական է լինելու, վերաբերմունքը փոխեցին»,- այսպես է անդրադարձել ընդդիմության պահվածքին խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։

Ըստ Մդինարաձեի՝ ընդդիմությունը հիմա էլ ասում է, որ կարևոր է վրաց ժողովրդի, այլ ոչ թե Վենետիկի հանձնաժողովի ցանկությունը:

«Իհարկե, մենք չենք բանավիճի: Այսպես թե այնպես այդ հարթակում ենք, աննախադեպ հանրային քննարկումներ ենք անցկացնում: Այստեղ հիմնականում մի քանի հարցեր են քննարկվում, որոնք վերաբերում են ընտանիքին, հողին և արդար ընտրական համակարգին: Նոր Սահմանադրությամբ այս երեքը վերահսկելի կլինեն, ինչպես դա պահանջում են Վրաստանի քաղաքացիները և ազգային շահը»,- հայտարարել է Մդինարաձեն:

Թողնել պատասխան