Ընտրություններին ընդառաջ․ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը». ՄԱՍ 2-րդ

2008 թվականի հունվարի 20-ին, երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո, Միխեիլ Սահակաշվիլին երկրորդ անգամ զբաղեցնում է Վրաստանի նախագահի պաշտոնը։

1177206Քաղաքական ճգնաժամում հայտնված Վրաստանին ծանր օրեր էին սպասվում։ Այսպես, 2008 թվականի օգոստոսին տեղի է ունենում ռուս-վրացական հնգորյա պատերազմը։ Սկիզբ առնելով Հարավային Օսիայում, պատերազմի ընթացքը հասնում է նրան, որ ժամանակավորապես ռուսական կայազորի վերահսկողության տակ են անցնում Փոթիի նավահանգիստը, Գորի քաղաքը, ռուսական տանկերը հասնում են Թբիլիսիի մատույցներին։ Պատերազմից հետո Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, դադարեցվում են դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ։ Սաակաշվիլիի կառավարման տարիների հաջորդ խոշոր քաղաքական փոփոխությունը վերաբերում է երկրի մայր օրենքին։ Այսպես, Վրաստանի խորհրդարանը, 2010 թվականի հոկտեմբերի 15-ին երրորդ և վերջին ընթերցմամբ 112 կողմ և 5 դեմ ձայներով ընդունում ՄԱՇ-ի կողմից առաջադրած Սահմանադրական փոփոխությունները, ինչի արդյունքում երկիրը նախագահականից խորհրդարանական կառավարման է անցնում։ Զգալիորեն նվազեցվում են նախագահի իրավունքները, վարչապետի և կառավարության լիազորությունների հաշվին: Այսուհանդերձ, Սահմանադրական փոփոխությունից հետո, որոշ ժամանակ նախագահը շարունակում է մնալ պետության ղեկավարը, զինված ուժերի գլխավոր հրամանատարը և երկրի հիմնական ներկայացուցիչը արտաքին հարաբերություններում:

 

war-crimes-in-georgiaՆոր Սահմանադրությամբ, սակայն, ենթադրվում էր, որ նախագահը իրավունք չպետք է ունենար էապես ազդել երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա, կամ օրինակ հանրաքվե նշանակել: Դրա համար նախագահին անհրաժեշտ էր խորհրդարանի, կառավարության կամ առնվազն 200 հազար ընտրողների աջակցություն: Միևնույն ժամանակ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ դեմ էին արտահայտվել արագ կերպով Սահմանադրական բարեփոխումների ընդունմանը: «Վրաստանում իշխանությունը արագ տեմպերով պատրաստվում է ընդունել նոր Սահմանադրություն՝ հուլիսի վերջին օրինագիծ նախաձեռնվեց, օգոստոսին՝ միամսյա ձևական «ընդհանուր ժողովրդական» քննարկում տեղի ունեցավ, իսկ սեպտեմբերին միակուսակցական սահմանադրական մեծամասնություն ունեցող խորհրդարանի կողմից այն կընդունվի…. Անհրաժեշտ է, որ տեղի ունենա լայն հասարակական և քաղաքական համաձայնություն՝ մայր օրենքի հիմնական սկզբունքների շուրջ: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նախագծի տրամաբանական, երկար, համաժողովրդական քննարկում», ասվում էր խորհրդարանի քվեարկությունից առաջ 10 ընդդիմադիր կուսակցությունների կողմից հրապարակված նամակում:

9366672c-2489-46c2-80aa-ecd7b6fa8dbe_w987_r1_s2011 թվականի մայիսին սկսվում է Սաակաշվիլիի եւ նրա կուսակցության դեմ բողոքի նոր ալիքը, միեւնույն՝ իշխանության հրաժարականի պահանջով: Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին, ոստիկանական ուժի կիրառությամբ ճնշվում է նաեւ բողոքի այս ալիքը, սակայն այս անգամ այն ուղեկցվում է 4 զոհերով։ Բողոքի ակցիաները կազմակերպվել էին «Ժողովրդական ժողով» ընդդիմադիր դաշինքի կողմից։

Հանրահավքը ցրելուց հետո Սաակաշվիլին հայտարարում է, թե մայիսի 26-ին, իրավապահների գործողություններին հետևել եւ խորհուրդներ են տվել ամերիկացիները, իսկ մասնավորապես ԱՄՆ֊ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, սակայն, ավելի ուշ,
darbeva21Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հաստատում է, որ խոսք է գնացել ամերիկյան մասնավոր մի ընկերության մասին:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2011 թվականին, Վրաստանում ստեղծվում է քաղաքական նոր ուժ, որի հիմնադիրն է հանդիսանում այս շրջանում հանրության համար ոչ այնքան հայտնի, Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: 2012 թվականի փետրվարին «Վրացական երազանք»-ը դաշինք է կազմում «Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ» և «Ազգային ֆորում» կուսակցությունների հետ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» դաշինքը պաշտոնապես գրանցվում է 2012 թվականի ապրիլի 21-ին: Որպես իր հիմնական նպատակ «Վրացական երազանք»-ը հռչակում է Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելը և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը։ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը եւս ընդդիմադիր դաշինքի նպատակների կենտրոնում է:

cms-image-000007652

Անկախացումից ի վեր, Վրաստանի 8-րդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում 2012 թվականի հոկտեմբերի 1-ին: Սա Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին նախադեպն է դառնում, երբ իշխող կուսակցությունը պարտություն է կրում ընտրական ճանապարհով։ Ստանալով 65 պատգամավորական աթոռ՝ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակում է հայտնվում՝ փաստացի դառնալով երկրի հիմնական ընդդիմությունը։ Նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելուց և խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո, նախագահ Սաակաշվիլին մնում է նախագահի պաշտոնում մինչև 2013 թվականը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Թողնել պատասխան