Ընտրություններին ընդառաջ. «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը

Վրաստանի հայրենասերների դաշինք
«Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը, կամ կարճ՝ «Վրաստանի հայրենասերներ»-ը, որպես քաղաքական կուսակցություն պաշտոնապես գրանցվել է 2013 թվականի հունվարի 22-ին: «Վրաստանի պատրիոտներ»-ն իրենց համարում են երկրի ամենամեծ և հզոր ընդդիմադիր ուժը: Ընդգծելու համար ժողովրդի աջակցությունը իրենց քաղաքական ուժի նկատմամբ՝ «Վրաստանի պատրիոտների դաշինք»-ի պաշտոնական կայքում նշված է, որ տարբեր առիթներով կուսակցության կողմից կազմակերպված բողոքի ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Կուսակցության ղեկավարը Դավիթ Թարխան-Մոուրավին է, իսկ առաջին քարտուղարը Իրմա Ինաշվիլին:team-david-2
1963 թվականին Վլադիկավկազ քաղաքում ծնված Դավիթ Թարխան-Մոուրավին ավարտել է Թբիլիսիի տեխնիկական համալսարանի Մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Դեռեւս դպրոցական տարիներին Դավիթը մեծ հաջողությունների է հասել սեղանի թենիս սպորտաձևում՝ դառնալով Վրաստանի չեմպիոն: Կուսակցության ղեկավարը Վրաստանի վերջին թագավորի՝ Գիորգի 12֊ի ուղիղ ժառանգն է, ինչը՝ Խորհրդային տարիներին պատնեշ է հանդիսացել՝ Օքսֆորդի համալսարանում ուսումը շարունակելու համար: Խորհրդային միության անկումից հետո, Մոուրավին մի քանի տարի աշխատել է Շվեյցարիայում և Ֆրանսիայում, ապա վերադարձել Վրաստան և 2000-2003 թվականներին հանդիսացել Վրաստանի տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների վարչության ղեկավարը: 2003֊ին, Իրմա Ինաշվիլիի հետ համատեղ, հիմնել է «Օբեկտիվի» մեդիա ընկերությունը: 2007-ին՝ դադարեցնելով մամուլի ոլորտում գործունեությունը, Թարխան-Մոուրավին սկսել է ընդդիմադիր շարժում, որը ինչպես նշված է կուսակցության պաշտոնական կայքում, ուղղված է եղել Սաակաշվիլիի բռնակալական ռեժիմի դեմ: Շարժումն աստիճանաբար ուժգնացել է՝ մասշտաբային բնույթի բողոքի ցույցերի դրսեւորմամբ:
team-irma-2 (1)Կուսակցության առաջին քարտուղար Իրմա Ինաշվիլին ծվնել է 1970 թվականին: Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության բաժինը: Որպես լրագրող Ինաշվիլին եղել է Վրաստանի բոլոր կոնֆլիկտային շրջաններում: 2003-ին Ինաշվիլիի և Թարխան-Մոուրավիի կողմից հիմնված «Օբեկտիվի» մեդիա կազմակերպությունը ինտերնետ-ռադիոյից կարճ ժամանակում հեռուստատեսություն է դարձել: 2010֊ին Ինաշվիլին եւս միացել է Թարխան-Մոուրավիի ընդիմադիր շարժմանը: Հենց Իրմա Ինաշվիլիի նախաձեռնությամբ են հրապարակվել Թբիլիսիի բանտերում անազատության մեջ գտնվողների հանդեպ իրականացված բռնարարքների կադրերը, որոնք անմիջապես դարձան բազմահազարանոց ցույցերի առիթ:
Նախընտրական ծրագրում անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ «Վրաստանի պատրիոտները» ճիշտ ուղին են համարում Եվրատլանտյան ինտեգրացիան: Կուսակցությունը ողջունում է Եվրաինտեգրման ճանապարհը՝ քաղաքական, տնտեսական , սոցիալական և մշակութային ոլորտներոմ, սակայն
գտնում է, որ ազգային և մշակութային արժեքները պետք է պահպանվեն: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին՝ ծրագրում նշված է, որ Ռուսաստանը հետաքրքրված է օգտագործել Վրաստանի նավահանգիստներն ու տարածքը որպես տարանցիկ ուղի, իսկ Վրաստանը ունի տարածքային պահանջներ: Լրացուցիչ մեկնաբանություններ ծրագրում չկան:
Կուսակցությունը աչքի է ընկնում հակաթուրքական տրամադրություններով: «Վրացական պատրիոտներ»-ի ղեկավարը բազմիցս է նշել, որ Թուրքիան Վրաստանի պատմական թշնամին է և շարունակում է մնալ այդպիսին: Չնայած կուսակցության ծրագրում պաշտոնապես անդրադարձի բացակայությանը, Դավիթ Թարխան֊Մոուրավին եւ Իրմա Ինաշվիլին քանիցս հայտարարել են հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչը՝ բացառիկ է Վրաստանի քաղաքական դաշտում։
Կուսակցությունը նախընտրական ծրագրում կարևորել է վրացական մշակույթի և ավանդույթների պահպանումը, միաժամանակ մեծ դեր է հատկացված ժողովրդավարության զարգացմանը:

11111111111Տարածքային ամբողջականությանն ու ազգային փոքրամասնությունների ինտեգրումը նույնպես օրակարգում են: Կուսակցության ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Ցիրա Թելոյանը այս փուլում՝ քանի դեռ կուսակցության ցուցակները հրապարակված չեն, հրաժարվեց խոսել մեզ հետ ազգային փոքրամասնությունների խնդիրների շուրջ:
2016 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ «Վրաստանի պատրիոտների դաշինքի» հետ դաշինքով են հանդես գալիս նաև «Ավանդապաշտներ», «Կախա Կուկավա. Ազատ Վրաստան», «Ազատություն՝ Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը», «Վրաստանի պատերազմի վետերանների և պատրիոտների քաղաքական շարժում», «Նոր քրիստիան-դեմոկրատներ» կուսակցությունները: Բլոկը ղեկավարում է Դավիթ Թարխան-Մոուրավին։ Այն կրում է «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրաստանի պատրիոտների դաշինք, միավորված ընդիմություն» անվանումը: Դաշինքը ընտրություններին մասնակցում է ընտրական 8֊րդ համարի ներքո:

Թողնել պատասխան