Ընտրություններից հետո ապակայունացում է սպասվում. Բեսո Կալաձե

«Ընտրություններից հետո նախատեսված է պետական գերատեսչությունների արգելափակում և հնարավոր է նաև զոհեր լինեն»՝ այս մասին հայտարարել է «Ազատ գոտու» արդեն նախկին ղեկավար Բեսո Կալաձեն: Վերջինս, կազմակերպության մի խումբ անդամների հետ միասին կազմակերպությունից հեռանալու մասին է հայտարարել, մեկնաբանելով վերը նշված հայտարարությունը: Կալաձեն ընտրություններից հետո հնարավոր ապակայունացման մեջ մեղադրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: «Միխեիլ Սաակաշվիլիից պատասխան եմ ստացել՝ իմ ռեսուրսը այս մարդկանց պետք է ընտրություններից հետո ապակայունացում կազմակերպելու համար: Հիմնական նպատակը ընտրություննրեից հետո բողոքի ակցիաներ սկսելն է ինչի ժամանակ իշխանություններին պետք է ստիպեն, որպեսզի ցրեն ցույցը: Այնուհետև «Ռուսթավի 2»-ի օգնությամբ բնակչությանը կոչ կանեն դուրս գալ ակցիաների և պետք է տեղի ունենա պետական կազմակերպությունների արգելափակում: Ես, որպես վրացի երկրում ապակայունացում չեմ ցանկանում»՝ հայտարարել է Կալաձեն

Թողնել պատասխան