Ընտրություններն ընթանում են աննախադեպ խախտումներով. ՄԱՇ

«Միացյալ ազգային շարժում»-ը խոսում է ընտրություններում գրանցված առաջին խախտումների մասին: ՄԱՇ-ի անդամ Լևան Բեժիշվիլին հայտարարել է, թե մայրաքաղաքում ընտրություններն ընթանում են աննախադեպ խախտումներով: Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ի ակտիվիստները նախապես գրված ցուցակում նշում են, թե ով է մասնակցել ընտրություններին։

«Այդ կերպ իշխող թիմը ճնշում է գործադրում վարչական ռեսուրսի վրա՝ ստուգելով նրանց ակտիվությունը: Սա ընտրությունների գաղտնիության խախտում է, այդ պատճառով սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնական հայտարարությանը»,- հայտարարել է Բեժաշվիլին՝ հավելելով, որ Բոլնիսիի թիվ 20 ընտրատեղամասում հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցչի վրա:

Թողնել պատասխան