Վրաստանում թրաֆիքինգի դեմ տարվում է անհրաժեշտ աշխատանք. ԱՄՆ-ի պետդեպարտամենտ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2017-ի զեկույցը:

Փորձագետների գնահատմամբ՝ մարդկանց վաճառքը (Թրաֆիքինգը) իրենից բազմամիլիոնանոց բիզնես է ներկայացնում, որը  խլում է ավելի քան 20 մլն մարդու ազատություն:

Վրաստանը, ըստ հետազոտության արդյունքների, առաջին կարգի երկրների շարքում է, ինչը ենթադրում է, որ  ամբողջովին իրականացնում է թրաֆիքինգի դեմ պայքարի  նվազագույն պահանջներն ու անհրաժեշտ աշխատանքները։

Զեկույցում նշվում է, որ վրացի կանայք և աղջիկները բացի երկրի ներսից թրաֆիքինգի զոհ են դառնում նաև Թուրքիայում, Չինաստանում և Արաբական Էմիրություններում: Տեղեկացնում է «apsny.ge»-ն:

Թողնել պատասխան