Ըստ հարցման արդյունքների՝ Ալիևն ամենաբարյացակամ առաջնորդն է

Apsny.ge լրատվականը գրում է, որ Վրաստանի բնակիչների գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամենաբարյացակամ առաջնորդն է: Նման արդյունք են տվել kviris palitra-ի կողմից իրականացված հարցումները:

500 քաղաքացու հարց է տրվել՝ «Ձեր կարծիքով, որ առաջնորդն է առավել բարյացակամ»։ Առաջին տեղում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրան հետևում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Պետրե Պորոշենկոն:

Առաջին տասնյակի մեջ են հայտնվել նաև Անգելա Մերկելը, Էմանուել Մակրոնը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թերեզա Մեյը:

Թողնել պատասխան