Ըստ «Freedom House»-ի`Վրաստանը բարելավել է ժողովրդավարության վարկանիշը

Վրաստանը բարելավել է ժողովրդավարության վարկանիշը: Այս մասին ասված է  «Freedom House»  միջազգային իրավապաշտպան  կազմակերպության  հրապարակած տարեկան զեկույցում:

Ըստ այդմ` Վրաստանի «ժողովրդավարության գնահատականը»`  նախորդ զեկույցի համեմատ`   առաջընթաց է գրանցել`  4,64   ցուցանիշից  հասնելով 4,61-ի:

Կազմակերպությունը  «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցում `որպես ժողովրդավարությանը նպաստող գործոն,  առանձնացնում է Արդարադատության համակարգի  անկախությունը:

«Freedom House»-ը  Վրաստանը որակել է որպես «անցումային կառավարություն կամ հիբրիդային վարչակարգ»:

Զեկույցում, սակայն ասվում է, որ  մի շարք ոլորտներում,   ինչպիսիք են ընտրական համակարգը, քաղաքացիական հասարակությունը, անկախ մամուլը, տեղական ժողովրդավարական կառավարությունը,  ազգային  ժողովրդավարական կառավարությունը, կոռուպցիան, երկիրն  առաջընթաց չի գրանցել:

Ուսումնասիրելով կոռուպցիայի ոլորտը`  զեկույցի հեղինակները ընդգծել են, որ հասարակության մեջ  լրջագույն խնդիր է հովանավորչությունը` նեպոտիզմը:

Նշենք, որ «Freedom House»-ն իր ամենամյա տարեկան զեկույցում անդրադառանում է անցումային փուլում գտնվող երկրների ժողովրդավարության  մակարդակին:

Թողնել պատասխան