Թամար Չուգոշվիլի. «Ընդդիմությունը սադրանքներ է նախապատրաստում»

«Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստանի» տեղեկատվությամբ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նախընտրական բախումներ է ծրագրում: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Վրացական երազանք»-ի անդամ Թամար Չուգոշվիլին:

«Նախընտարական քարոզարշավը ակտիվ փուլ է թեւակոխում: Մինչ այս խաղաղ մթնոլորտում ընթացող նախընտրական քարոզարշավը, առանց պատահարների եւ խախտումների, ինչը ճանաչվել է դիտորդ կազմակերպությունների կողմից: Մեր կուսակցության նպատակն է, որ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններն անցնեն այնպիսի խաղաղ եւ եւ արդար միջավայրում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կունենան ընտրական քարոզարշավը ազատ միջավայրում իրականացնելու հնարավորություն, իսկ ընտրողները բավարար տեղեկատվություններ ունենալով ընտրություն կկատարեն: Ցավոք, մեր ընդդիմադիրների նպատակը հակառակն է: «Միացյալ ազգային շարժումը», որ միանշանակ է ընկալում ապագա ընտրությունները եւ որը չունի հանրության աջակցությունը, միակ շանսը տեսնում է լարված իրավիճակ ստեղծելու մեջ: «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստանը» տեղական եւ միջազգային դիտորդներին կոչ է անում, յուրահատուկ ուշադրությամբ քննարկել այն փաստերն ու դեպքերը, որոնք հնարավոր է ընտրությունները խաղաղ միջավայրում անցկացնելու համար վտանգ են հանդիսանում»,֊ հայտարարել է Չուգոշվիլին:

Թողնել պատասխան