Թբիլիսիից երիտասարդ է անհետացել

22-ամյա երիտասարդ Լևան Մամագեիշվիլիին արդեն մի քանի օր է չեն կարողանում գտնել: «Երիտասարդն անհետացել է Թբիլիսիի կենտրոնից, նրա հետքը կորչում է Օկրիբայի ավտոկայանից»,- տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը:

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ երիտասարդն օգոստոսի 11-ին քրոջ հետ Քութայիսիից Թբիլիսի է այցելել: Նա իր հետ ունեցել է 23 հազար դոլար, պատրաստվել է ավտոմեքենա գնել: Երիտասարդին վերջին անգամ տեսել են ճաշարանում՝ քրոջ հետ:

Ընտանիքն օգնություն է խնդրում և ներքին գործերի նախարարությունից պահանջում ժամանակին պարզել գտնվելու վայրը: «Ռուսթավի 2»-ի տեղեկացմամբ՝ թեև ընտանիքը դեռ երկու օր առաջ է դիմել ոստիկանություն, սակայն հետաքննությունն առայժմ չի սկսվել:

Թողնել պատասխան