Առևտրականներից պահանջել են ազատել գետնանցումները

«Թբիլսերվիս» ընկերության տեսուչները ստուգում են գետնանցումներն ու առևտրականներին տեղեկացնում, որ երկու օրվա ընթացքում հեռանան տարածքից։

Թբիլիսիի ստորգետնյա անցումների վիճակը քննադատել է Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն, ով քաղաքապետի լիազորությունները պաշտոնապես կստանձնի նոյեմբերի 12-ին։ Երեքշաբթի Կալաձեն Հերոսների հրապարակում շրջել է ստորգետնյա անցումներում, ինչից հետո «Թբիլսերվիս» ընկերության ղեկավարությանը հանձնարարել է մաքրել և կարգի բերել Թբիլիսիի գետնանցումները:

Սակայն վաճառականներն այս որոշումը բողոքարկում են՝ նշելով, որ եթե իրենց գործունեությունը ծավալեն խանութներում, ապա առևտուրը կկրճատվի: Ըստ առևտրականների՝ նախկինում նման պահանջ երբեք չի եղել։

Մոտ ապագայում Թբիլիսիի ստորգետնյա անցումներում տեղադրվելու են տեսախցիկներ, իսկ մինչ այդ անցումներում պարեկային ոստիկանությունը կվերահսկի իրավիճակը:

Թողնել պատասխան