Թբիլիսիի հայկական թատրոնը «Արտավազդ» մրցանակ է ստացել (Տեսանյութ)

10644325_1528853237424635_3472648548972681586_oՀայաստանի թատերական գործիչների միության ամենամյա մրցանակաբշխության ընթացքում այս տարի ևս  հնչեց Վրաստանի հայկական  թատրոնի անունը:  Մարիա Լադոյի  «Սովորական պատմությունը»` Արմեն Բայանդուրյանի  բեմադրությամբ` ժյուրին ճանաչեց որպես տարվա լավագույն  երիտասարդական ներկայացում:

Թվով չորրորդ «Արտավազդն» իր պատվավոր տեղը գտավ Թբիլիսիի հայկական դրամատիկականի մյուս մրցանակների շարքում: «Արտավազդ 2016»-ն  այս տարի նվիրվեց  Հայաստանի թատերական գործիչների միության  75 -ամյա հոբելյանին : Հայ թատերարվեստի բարձրագույն մրցականին արժանանալու հայտ էին ներկայացրել Հայաստանի գրեթե բոլոր թատրոնները:  Թբիլիսիի թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման բեմադրիչ Արմեն Բայանդուրյանն «Արտավազդը» համեմատում է  «Օսկարի» հետ` ասելով` մենք էլ հայկական օսկար ստացանք.

12928430_1528853550757937_297618400958157648_n «Շատ պատասխանատու ներկայացում էր մեզ համար, մասնակցում էին բոլոր թատրոնները, և մեր երիտասարդ դերասանների համար շատ կարևոր  էր հենց երիտասարդական մրցանակ ստանալը : Այս հաղթանակը վիրահայերինն է` մեր եկեղեցու, մեր գրականության , մեր երաժշտության, մեր թատրոնի»:

«Սովորական պատմությունը» պատմում է կյանքի մասին,  մարդկանց քնահաճություններին   և ոչ մարդկային   վերաբերմունքին դիմացող կենդանիները փորձում են արդարացում գտնել մարդու համար: Կենդանին զարմացած է `մարդու ապրելակերպից   ու արարքներից: Ինչպես կարելի է  ունենալ չափից շատ անպետք իրեր, բայց հրաժարվել  ամենաթանկից` օրինակ ապագա փոքրիկից:  Մարդկային բարդ հարաբերությունների,  ոխերիմ թշնամության ֆոնի վրա և  տարբեր համեմատությունների  մեջ  կենդանական աշխարհն այնքան մաքուր է թվում:  Առանցքային կերպարներից մեկը ` խոզն է, որին մարմնավորել է երիտասարդ դերասանուհի Նանա Պողոսյանը.

«Դերս խոզի կերպար է, որն ի վերջո  հրեշտակ է դառնում և բացատրում է  մարդկանց, որ տեսք, մարդիկ, դուք պետք է մարդ լինեք  և ոչ կենդանի, որովհետև մեր կյանքում հաճախ կենդանիները մարդկանցից մաքուր են, և կենդանիներն են ի վերջո հրեշտակներ և ոչ մարդի, մենք պետք է սթափ լինենք և ապրենք մեր կյանքում այնքան մաքուր ու պարզ, որ մենք ել դառնանք հրեշտակ»:

Ադամյանցիների հաղթանակը անտաբեր չի թողել նաև Վիրահայոց թեմին, թեմակալ առաջնորդը այցելեց թատրոն` շնորհավորելու ստեղծագործական կազմին` ինչպես հերթական ձեռքբերման, այնպես էլ Զատկական տոնի կապակցությամբ:  Տեր Վազգեն եպիսկոպոս  Միրզախանյանը այս պարգևը համարում է բոլոր վիրահայերինը.

11095115_1528853420757950_5842492582234378543_n«Շենքային պայմանները կարևոր են, բայց  մինչև մեր ուզած պայմանների լինելը, թատրոնի անձնակազմը կարողանում է այսպիսի հաջողություններ արձանագրել: Սա միայն թատրոնի հաջողությունը չէ, սա մեր բոլորի հաջողությունն է: Հազարամյակների պատմություն ունեցող թատրոնը շարունակում է  գործել: Մայր հայրենիքում դա հեշտ  է, բայց հայրենիքից դուրս` դժվար: Բայց  քանի որ վրաց իշխանությունները հնուց ի վեր մեր  թատրոնին պետական կարգավիճակ են  տվել, սա նշանակում է, որ մենք կարող ենք մի փոքր հանգիստ լինել , քանի որ   պետական մոտեցումը  երաշխիքն է մեր թատրոնի  լավ ներկայի և գեղեցիկ ապագայի»:

Սրբազանը հետաքրքրվեց Հայոց թատրոնի` առաջիկա և հետագա ծրագրերով, հարցրեց  վերանորգման ընթացքից,  տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետի` Զատկական տոնի առիթով Սուրբ Գևորգ եկեղեցի այցի ընթացքում նրանք անդրադարձել են այս հարցին,  Կառավարության ղեկավարը կարևորել է թատրոնի դերն ու անհապաղ վերանորգման անհրաժեշտությունը:

Սրբազանը  կարևորեց նաև թատրոնին կից գործող թատերական ստուդիայի գործունեությունը` տաղանդավոր արվեստագետների բացահայտելու հարցում:   թեմի առաջնորդը առաջարկեց թատրոնին`  ստանձնել Սայաթ -Նովային նվիրված` «Վարդատոնի»  կազմակերպման գործը, նաև խոստացավ` հնարավորության դեպքում երկրից դուրս  հյուրախաղերի կազմակերպման գործում աջակցել թատրոնին:

12472654_1032975090082093_856358608403439504_n«Արտավազդ»  մրցանակաբաշխության շրջանակներում` երկարամյա  գործունեության և թատերական աշխարհին մեծ նվիրումի համար Թբիլիսիի հայկական թատրոնի դիմահարդար Ռոմա Նուրալյանը, ով կյանքի 60 տարիները նվիրել է թատրոնին,  ստացավ Հայաստանի  թատերական գործիչների միության Ոսկե մեդալ:

Հայոց թատրոնի առաջիկա  ծրագրերում  ամառային հյուրախաղերն են` պատմական հայրենիք, ինչպես նաև Ն. Դումբաձեին նվիրված` Թատերական փառատոնի մասնակցությունը, և ամենասպասված` 160-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք հույս ունեն անց կացնել հարազատ` արդեն  վերանորոգված հարկի տակ:

Թողնել պատասխան