Թբիլիսիի «Մանկական աշխարհում» բռնկված հրդեհը վերջնական մարել չի հաջողվում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը  «Մանկական աշխարհում» բռնկված հրդեհի փաստով հետաքննություն է սկսվել: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 187 հոդվածի հատկանիշներով` ուրիշի ունեցվածքի վնասում կամ ոչնչացում, որը զգալի վնաս է հասցրել: Դեպքի մանրամասների մասին նախարարությունը չի խոսում:  «Մանկական աշխարհում» հրդեհը մարել դեռևս չի հաջողվում: Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալով` տեղում 26 փրկարար բրիգադ է աշխատում: Հրդեհի մակերեսի մասին հստակ տվյալ չկա, սակայն  ըստ չճշտված տեղեկության` այրվում է ամբողջ շենքը: Հրդեհից մարդ չի տուժել, փոխարենը մեծ են վաճառականների նյութական վնասները:  Պատճառների մասին ևս չի հաղորդվում:

Հրդեհը բռնկվել է գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում: Կրակը տարածվել է  երկհարկանի շենքի ողջ տարածքով` ընդգրկելով խանութներ, տաղավարներ` այդ թվում նաև ոսկեղենի շուկան:

Հրդեհի վայր ժամանակ քաղաքապետ Դավիթ Նարմանիայի կարծիքով` հրդեհի համար պատասխանատվություն պետք է կրի շուկայի ղեկավարությունը, քանի որ վաճառողները շուկայի հետ պայմանագիր ունեին, որի համաձայն պետք է ապահովվեր նրանց անվտանգությունը:

Թողնել պատասխան