Թբիլիսիի մետրոն նոր ձևի և դիզայնի վագոններ կունենա

Թբիլիսիի մետրոյում կհայտնվեն նոր վագոններ, որոնք հներից կտարբերվեն դիզայնով ու արտաքին տեսքով: Քաղաքային ղեկավարությունն արդեն ծանոթացել է նորամուծությանը։ 2017 թվականից ուղևորներին կսպասարկի ութ նոր գնացք, կփոփոխվեն ինչպես վագոնների գույնը, ներքին և արտաքին տեսքն ամբողջությամբ: Դրանք հագեցած կլինեն ներքին  և արտաքին հսկող սարքերով, հատուկ մոնիտորներով և բջջային հեռախոսի վերալիցքավորման  սարքավորումներով: Փոխվելու է նույնիսկ մեքենավարի խցիկի չափն ու ձևը, կունենա գերժամանակակից հեռակառավարման վահանակ:

Թողնել պատասխան