Թբիլիսիի շրջանցիկ երկաթուղու շինարարությունը կավարտվի 2018-ին

 Նախատեսվում է 22 ամսում ծրագիրն ավարտել Թբիլիսիի շրջանցիկ երկաթուղու շինարարությունը:   կառավարությունն այն վստահել է «Գործընկերության հիմնադրամին» և «Վրացական երկաթուղի» ընկերությանը: Ծրագրով նախատեսված է մայրաքաղաքի կենտրոնական հատվածը շրջանցող երկաթուղային մայրուղի կառուցել: Կառավարությունը վստահ է, որ շրջանցիկ ճանապարհը կավելացնի Թբիլիսիի երկաթուղու արդյունավետությունն ու անվտանգությունը:

Այս շինարարության սկիզբը դրվել է դեռևս 2010-ին, 2012ին, «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո ծրագիրը սառեցվել էր: 2013-ին հետազոտություն անցկացվեց և բացահայտվեց, որ նախատեսված ծախսերը գերազանցվում են 57 տոկոսով, որից հետո Կառավարությունը որոշում ընդունեց երկու տարով դադարեցնել շինարարությունը: Արդեն պարզ են ծրագրի թերությունները, շտկումներ կմտցվեն 2010-ին կազմված նախագիծ և 4 ամիս հետո  կհաստատվի նորացված նախագիծը:

Թողնել պատասխան