Թբիլիսիի պետական համալսարանում ինքնակառավարման մարմնի ընտրություններ են

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում նոյեմբերի 25-ին մեկնարկել են ուսանողական ինքնակառավարման մարմնի ընտրությունները:  Համալսարանի ուսանողական ինքնակառավարման Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Դեմետրե Էգնատաշվիլիի հայտարարության համաձայն՝ թեկնածուները պետք է ընտրվեն համալսարանի շուրջ 20 615 ուսանողի կողմից:

Ընտրություններին իր թեկնածություն է առաջադրել 174 ուսանող: Համալսարանի 7 ֆակուլտետներից  յուրաքանչյուրն  ինքնակառավարման մարմնում 20 ներկայացուցիչ կունենա: Արդյունքում համալսարանը  կունենա 140 ուսանողից կազմված ինքնակառավարման մարմին:

Ընտրությունների համար համալսարանի տարբեր մասնաճյուղերում ստեղծված է 13 ընտրատեղամաս:  Ընտրությունները մեկնարկել են առավոտյան ժամը 09:00-ին  և կավարտվեն 18:00-ին: Էգնատոշվիլիի խոսքերով, համալսարանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կաշխատի քվեարկության արդյունքները հրապարակել հնարավորինս կարճ ժամկետներում:

Թողնել պատասխան