Թբիլիսիի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել

Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ուսանողական ինքնակառավարման խորհրդի անդամները դադարեցրել են հացադուլը`  ռեկտոր Վլադիմիր Պապավայի հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո:

Պապավան հրաժարականի դիմում է ներկայացրել  մարտի 30-ին` ուսանողների հայտարարած հացադուլի երկրորդ օրը: Բողոքող ուսանողները ռետորին մեղադրել են այն հարցում, որ բուհում ` ըստ իրենց, աշխատում են ուժային կառույցների գործակալներ, ինչպես նաև այն, որ արդեն երեք տարի բուհը զարգացում չի արձանագրել:

«Մենք դադարեցնում են հացադուլը, սակայն, համալսարանի զարգացմանն ուղղված պայքարը շարունակվում է»: Նման հայտարարություն է   տարածել ուսանողական ինքնակառավարումը:
Իր հերթին արդեն նախկին ռեկտորն իր որոշումը բացատրել է այսպես.  որ ինքը պատասխանատվություն է կրում համալսարանում տեղի ունեցող բոլոր  գործընթացների համար և  առաջնորդվել է միայն  բուհի շահերից ելնելով: Պապավան հայտարարել է, որ իր  վրա ոչ ոք ճնշում չի գործադրել:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին Վրաստանի մայր բուհի   ուսանողների մի խումբ ակցիա սկսկեց ` նախ պահանջելով ու հասնելով աշխատակազմի ղեկավարի թեկնածուի հրաժարականին, ապա ավելացրին պահանջները`  կես ամսվա պայքարի արդյունքում հասնելով նաև  գործող ռեկտորի հրաժարականին:

Ավելի ուշ Վրաստանի կրթության և գիտության  նախարարությունից հայտարարեցին, որ պատրաստ են փոփոխություններ մտցնել բարձրագույն կրթության մասին օրենքի մեջ`հիմնվելով  ուսանողների առաջարկների   վրա:

Սակայն ուսանողները վերսկսեցին դադարեցրած դասադուլը` վերածելով հացադուլի, ավելացրին նաև  ռեկտորի հրաժարականի պահանջը: Նրանք նշում էին, որ Կրթության նախարարության առաջարկության մեջ ոչ մի նորություն չեն տեսնում:

Թողնել պատասխան