Թբիլիսին Ռուսթավիի հետ կկապվի տրամվայի կամ վերգետնյա մետրոյի միջոցով

Թբիլիսին հնարավոր է Ռութավիին միանա տրամվայով կամ վերգետնյա մետրոյով: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեն: Վերգետնյա մետրոյի և տրամվայի մասին խոսվում է մայրաքաղաքի զարգացման ծրագրում՝ միայն այն դեպքում, եթե իրականացվի Թբիլիսիի շրջանցիկ երկաթգծի կառուցումը: Ներկայումս Ռութավիից Թբիլիսիի և հակառակ ուղղությամբ օրական մոտ 20 հազար մարդ է տեղաշարժվում, ուղևորների հոսքը սպասարկում է 300 միկրոավտոբուս: Երկաթուղային գծի անցկացման դեպքում  տարածություն է մնում, որը կարելի է օգտագործել Թբիլիսի-Ռուսթավի երկաթուղային տրանսպորտի համար: Մումլաձեն տեղեկացրել է նաև, որ տրանսպորտային հանգույցը հնարավոր է տեղակայվի մետրոյի «Սամգորի» կայարանի մոտ: Այստեղ մետրոյից դուրս եկող ուղևորը կկարողանա արագընթաց վերգետնյա տրանսպորտով հասնել «East Point» առևտրի կենտրոն, Լիլո, կամ Ռուսթավի:

Թողնել պատասխան