Թբիլիսին ամենաէժան քաղաքների տասնյակում է

Վրաստանի մայրաքաղաքը հայտնվել է Mercer միջազգային խորհրդատվական ընկերության կազմած աշխարհի ամենէժան քաղաքաների տասնյակում։ 

Worldwide Cost of Living 2017 (Աշխարհում ապրելու արժեքը) հետազոտության համաձայն` Թբիլիսին զբոսաշրջիկների համար ամենաէժան երկների շարքում զբաղեցրել է 204-րդ հորիզոնականը։ Համաշխարհային աղյուսակում վերջին տարվա ընթացքում Թբիլիսին «ամերիկյան դոլարի համեմատաբար կայուն փոխարժեքի» շնորհիվ 6 կետով բարելավել է դիրքերը։ Այսպես են բացատրում հետազոտության հեղինակները։ Այսպիսով Թբիլիսին Worldwide Cost of Living 2017թ․-ի աղյուսակում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Զբոսաշրջիկների համար էժան քաղաքների թոփ տասնյակում են Թունիսը, Բիշքեկը (Ղըրղզստան), Սկոպյեն (Մակեդոնիա), Վինդհուկը (Նամիբիա), Բլանթայր (Մալավի), Թբիլիսի (Վրաստան), Մոնտերեյը (Մեքսիկա), Սարաևոն (Բոսնիա եւ Հերցոգովինա), Կարաչին (Պակիստան), Մինսկը (Բելառուս):

Ապրելու ու աշխատելու համար ամենաթանկ քաղաքը համարվել է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան:

Worldwide Cost of Living -ի հետազոտությունը կազմվում է ամեն տարի՝ հիմնվելով քաղաքներում  շուրջ 200 տեսակի ծառայությունների և մթերքների գների համեմատության վրա։ Հատկանշական է՝ որպես կողմնորոշիչ քաղաք ընտրվել է Նյու Յորքը, որի հետ էլ համեմատվել են մյուս քաղաքները:

Թողնել պատասխան