Թբիլիսիում ամենից շատ փոշի կուտակվում է Ծերեթելիի պողոտայում

Թբիլիսի քաղաքում մթնոլորտային օդում փոշու չափից մեծ քանակ ամենից շատ արձանագրվել է Ծերեթելիի պողոտայում: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում հայտարարել է շրջակա միջավայրի ազգային գործակալության ղեկավար Թամար Բագրատիան, օդի աղտոտման հիմնական պատճառը տեխնիկապես չհագեցված մեքենաների արտանետումներն են։

Ըստ Բագրատիայի՝ փոշու հետ կապված որեւէ էական փոփոխություններ չկան եւ դրա ցուցիչը տատանվում է մշտական միանման ցուցիչների միջեւ:

«Թբիլիսիում գոյություն ունեցող 4 կայանում 24-ժամյա մոնիտորինգ ունենք: Կայաններ ունենք Վաշլիսջվարիում, Ծերեթելիի պողոտայում, Վարկեթիլիում եւ Կղազբեգիի պողոտայում: Տվյալները փոփոխվում են ամիսների համաձայն»,-ասել է Բագրատիան:

Թողնել պատասխան