Թբիլիսիում առանց տոմսի երթևեկելու համար տուգանքը կքառապատկվի

Թբիլիսիի հանրային տրանստպորտում առանց տոմսի երթևեկելու համար նախատեսված տուգանքը կարող է հասնել 20  լարիի՝ ներկայիս 5-ի փոխարեն: Փոփոխության նախաձեռնողը քաղաքապետարանն է, քաղաքի իշխանություններն այն կարծիքին են, որ առանց տոմսի երթևեկողների համար գործող տուգանքը շատ չնչին է, և նման ուղևորների պատժամիջոցները պետք է խստացվեն: Նրանք  արդեն առաջարկությամբ դիմել են խորհրդարանին: Ի դեպ, ըստ վարչական տուգանքների գործող համակարգի՝ ուղևորը տուգանքը պարտավոր է մուծել 30 օրացուցային օրվա ընթացքում, հակառակ դեպքում գումարն ավելանում է:

Թողնել պատասխան