Թբիլիսիում բազմազավակ ընտանիքներին օգնություն կցուցաբերվի

Դեկտեմբերի 17-ին Թբիլիսիում կանցնկացվի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների աջակցության ակցիա: Օգնություն է նախատեսվում Կախեթիի շրջանի Գրեմի գուղում բնակվող 50 անապահով ընտանիքների, ինչպես նաև «Life for Kindness» հիմնադրամի կողմից` մոտ 30 բազմազավակ ընտանիքների համար: Հագուստի և մթերքի հավաքագրումը նախատեսված է դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ից 18:00-ը՝ Անդրեյ Ապակիձե 11 հասցեում: Կազմակերպիչները հայտարարել են, որ ցանկացած մարդ կարող է Ամանորին  ընդառաջ հարաշագործ դառնալ:

Կարիք կա հատկապես մեծահասակների և փոքրերի  ձմեռային հագուստի և կոշիկների,   կընդունվեն միայ մաքուր, խնամքով պահված իրերը: Կարելի է նվիրաբերել նաև անկողնային պարագաներ, չփչացող մթերք՝ մակարոնողեն, բրինձ, պահածոներ, շաքար, քաղցրավենիք, մրգեր: Օգնել ցանկացողները կարող են նաև գումար հատկացնել՝ անհրաժեշտ գնումներ կատարելու նպատակով, բացի այդ կազմակերպիչներն ուրախ կլինեն իրերը հավաքելու գործին օգնել պատրաստ կամավորներին համար:

Ակցիայի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: 

Թողնել պատասխան