Թբիլիսիում բացվեցին էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորման կայանները

dsc_0515Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում բացվեցին Վրաստանի էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորման կայանները: Կայանների տեղադրման և շահագործման ծրագիրն իրականացվել է «E-Space» կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս պահի դրությամբ մայրաքաղաքում բացվել է 2 կայան՝ Եվրոպայի հրապարակում և «Կրեայի լճի» մերձակա տարծքում:
Առաջին էլեկտրալիցքավորման կայանի բացմանը ներկա էր Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Լեքվինաձեն: Նա նշեց, որ էլեկտրալիցքավորման ծախսերը քաղաքապետարանն ամպբողջովին իր վրա կվերցնի.
dsc_0499«Թբիլիսիի քաղաքապետարանը աջակցել և աջակցում է էլեկտրալիցքավորման կայաններ տեղադրելու նախաձեռնությանը: Քաղաքացիները հնարավորություն կունենան ամբողջովին անվճար օգտվել այդ ծառայությունից, որը անվճար կլինի մինչև 2017 թվականի տարեվերջ: Թբիլիսիի քաղաքապետարանը կաջակցի շրջակա միջավայրի բարելավման նպատակով իրականցվող ցանկացած նախաձեռության»:

dsc_0504Էլեկտրալիցքավորման կայաններ կառուցելու նախաձեռնող «E-Space» ընկերության գլխավոր տնօրեն Սուլխան Գվալիան խոսեց ապագա ծրագրերի մասին.
«Մենք ծրագրում ենք 2017 թվականի տարեվերջին շահագործման հանձնել շուրջ 100 նմանատիպ լիցքավորման կայան: Կայանները միջին հզորության մեքենաներն ամբողջովին լիցքավորում են մոտ 2 ժամում»:

dsc_0509Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիայի խոսքերով, այսօր Թբիլիսիի համար շատ կարևոր առաջընթաց է արձանագրվել
«Իհարկե Նորվեգիայից, որը էլեկտրական լիցքակայանների տեսանկյունից առաջատարն է աշխարհում, դեռեւս շատ չ սովորելու բան ունենք, բայց ամեն ինչ առջևում է: Օդի մաքրության պահպանման տեսանկյունից էլեկտրամոբիլների առկայությունը կարևորագույն նախապայմաններից է, այդ պատճառով շատ հաճելի է, որ խելացի գործարար մարդիկ ներուժ են տեսել հենց այս ոլորտում»:

dsc_0513Հատկանշական է, որ Վրաստանը մտնում է այն երկրների ցանկում, որտեղ էլեկտրամոբիլներ ներմուծողները ազատված են հարկային պարտավորություններից: Այս պահի դրությամբ Թբիլիսիում շուրջ 50 էլեկտրամոբիլ կա: Թբիլիսիի քաղաքապետարանը բանակցում է ավտոկայաններով զբաղվող «Սիթի պարկ» ընկերության հետ՝ էլեկտրամոբիլների համար ավտոկայանատեղին անվճար դարձնելու նպատակով:

Թողնել պատասխան