Թբիլիսիում Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ են հատվել

Sledstvennaya-sluzhba-300x300Կաշառք ստանալու կասկածանքով `Վրաստանի ֆինանսների նախարարության  քննչական ծառայությունը ձերբակալել է Շրջակա միջավայրի  և բնական ռեսուրսների պահպանության նախարարության`  Թբիլիսիի  ազգային պարկի անտառապահներ  Խվտիսո Միրգիաուլիին, և Գեորգի Ապցիաուրիին:

Ըստ քննչական վարչության տեղեկությունների` մեղադրյալները,  իրենց  վերահսկողության տակ գտնվող Թբիլիսիի ազգային պարկի անտառային ֆոնդի տարածքում,   ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների ապօրինի հատման և որպես փայտանյութ օգտագործելու   դիմաց  քաղաքացուց պահանջել են 1500 լարի կաշառք:

Քննչական ծառայությունն անտառապահներին ձեռբակալել է նշված գումարը ստանալու փաստով: Գործի քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի հատկանիշներով: Անտառապահներին սպառնում է 7-ից  մինչև  11 տարվա ազատազրկում: Լուրը  հրապարակել է «Interpressnews»  լրատվականը:

Թողնել պատասխան