Թբիլիսիում հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա

Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Իմեդի հեռուստաընկերությունը։

Ըստ քաղաքացու՝ բարձրահարկ շենքերից մեկից 3 անհայտ անձ է դուրս եկել և հարձակվել ռուս զբոսաշրջիկի վրա` ծեծել նրան: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: Իրականացվում է հետաքննություն:

Թողնել պատասխան