Թբիլիսիում հրդեհի հետեւանքով մարդ է մահացել

Թբիլիսիի արվարձանում գտնվող Վազիսուբանի թաղամասի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետեանքով մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Հրդեհը բռնկվել է փետրվարի 22-ի երեկոյան Վազիսուբանիի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում:

Տեղում մոբիլիզացված է եղել 5 հրշեջ-փրկարար բրիգադ: Հրդեհը կարճ ժամանակում տեղայնացվել է: Կրակն այրել է մինչեւ 20 քմ բնակելի տարածք: Մահացածի դին հայտնաբերել են հրդեհը կասեցնելուց հետո:

Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհի պատճառ է հանդիսացել չհանգցրած ծխախոտը, որը տան տերը ծխել է անկողնում:

Թողնել պատասխան