Թբիլիսիում ամերիկյան ևս մեկ հիվանդանոց կկառուցվի

Միջազգային չափանշերին համապատաստխան հիվանդանոցի կառուցման նախագիծը կիրականացվի  «TBC holding»-ի,  ամերիկյան ներդրումային «Կոնտի» խմբի  և Դավիթ Տվիլդիանիի անվան բժշկական ինստիտուտի աջակցությամբ:  Այս առիթով արդեն  համագործակցության  հուշագիր է կնքվել «Ինովա»  բժշկական համալիրի հետ, որն էլ պետք է իրականացնի  հիվանդանոցի կառավարումը: Հատկանշական է, որ  ամերիկյան «Ինովա»-ում  ընդգրկված են  ոլորտի առաջատար հետազոտական կենտրոնները:

Ամերկիկյան հիվանդանոցի շինարարության համար առաջին ներդրումը կկազմի 45 մլն դոլար:

Բժշկական կենտրոնի հիմնադիր Մամուկա Խազարաձեի  խոսքով, հիվանդանոցը կարող է ապահովել արտերկրում աշխատող  վրաց լավագույն բժիշկների վերադարձը հայրենիք.

00337-0-00-43-035«Այս հիվանդանոցում կաշխատեն ԱՄՆ-ում  և այլ երկրներում աշխատող  ազգությամբ վրացի առաջատար բժիշկները. այս ծրագրի կարևոր կետերից մեկը հենց նրանց վերադարձն ապահովելն է: Նրանք կօգտվեն աշխատատանքային նույն պայմաններից: Այդ բժիշկների հետ արդեն խոսել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել : Հիվանդանոցի համար տարածք ունենք Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտակայքում, սակայն հարմարավետության տեսանկյունից մտածում ենք հիվանդանոցը կառուցել քաղաքի կենտրոնում»:

«Ինովա առողջապահական համակարգի» տնօրեն Վիլյամ Լանգը վստահեցրեց, որ բժշկական ծառայության բարձր որակը ապահովված կլինի.

00339-0-00-43-358 «Վրաստանի հետ գտել ենք առողջապահության զարգացմա ոլորտում համագործակցության  ընդհանուր կետեր: Նման արագ տեմպերով զարգացող երկրի համար անհրաժեշտ է բարձր որակի բժշկական կենտրոն»: 

Դավիթ Տվիլդիանիի անվան բժշկական ինստիտուտի նախագահ Դիմիտրի Տվիլդիանին տեղեկացրեց, թե ինչ ծառայություններ կունենա հիվանդանոցը.

00336-0-00-46-168«Կառավարումը շատ կարևոր գործընթաց է, քանզի նրանով է պայմանավորված ծառայության որակը:  Հաճելի է, որ այդ պատասխանատվությունը նման փորձառու կազմակերպություն ն է ստանձնել: Առաջին շրջանում հիվանդանոցում  կգործեն ախտորշման, վիրաբուժության և քաղցկեղի  բուժման ծառայությունները»:

Նոր հիվանդանոցը կունենա նաև կրթական բաժին, որտեղ բժշկական կրթություն ստացող ուսանողները կարող են խորացնել իրենց գիտելիքները: Ամերիկյան բժշկական կենտրոնի շինարարությունը կավարտվի 2,5 տարվա ընթացքում:

Թողնել պատասխան