Ուժգին քամին մի շարք շրջաններում խնդիրներ է ստեղծել

Նախօրեին ուժեղ քամու պատճառով Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայություն 200 ահազանգ է ստացվել: Արտակարգ ռեժիմով է աշխատել նաև Թբիլիսիի քաղաքապետարանը: Նախօրեի գիշերը քամու արագությունը հասել է փոթորկի ուժգնության: Քամուց տուժածներ չկան: Որոշ վայրերում գովազդային վահանակներ են պոկվել, վնասվել են ծառեր , բնակելի շենքերի տանիքներ:
Ռուսթավիում  ևս քամին ծառեր է արմատախիլ արել, խնդիրներ  ստեղծել բնակելի շենքերում, վնասվել են նաև էլեկտրահաղորդիչ լարեր: Գորիում նույնպես  մի շարք բնակելի տներ զրկվել են տանիքներից, ամբողջ գիշեր տեղում ծառայություն է իրականացրել պարեկային ոստիկանությունը:
Ամենաուժեղ փոթորիկը գրանցվել է մայրաքաղաքում՝ միջազգային օդանավակայանի տարածքում, քամու արագությունը հասել է 32 մ/վ: Հետաձգվել է Ստամբուլ-Թբիլիսի չվերթը: Օդերևութաբանները ուժեղ քամի են կանխատեսել նաև այսօր՝ մարտի 21-ին, օրվա առաջին կեսին: Սպասվում են անձրևի տեսքով տեղումներ, լեռներում՝ ձյուն: Եղանակի բարելավում մասնագետները խոստանում են վաղվանից:

Թողնել պատասխան