Թբիլիսիում պետք է ձևավորել մեքենա պատվիրելու մշակույթը. GG ընկերության համահիմնադիր (տեսանյութ)

Սպասվող ծանրաբեռնված շաբաթվա անելիքը հայաստանյան GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը աշխատակիցների հետ քննարկում է հենց ճանապարհին՝ առանց ժամանակ կորցնելու: Ամռան ամիսներին զբոսաշրջիկների ներհոսքը բավականին շատացել է, ինչն անդրադարձել է նաև ընկերության աշխատանքի ծավալի վրա.

«Ցանկացած մարդ, ով մեքենա և խելախոս (սմարթֆոն) ունի, կարող է գրանցվել մեզ մոտ և դատարկ չերթևեկել: Այստեղ բոլորն են շահում»,-ասում է Գրիգորյանը:

222011-ից գործող GG ընկերությունը տաքսի ծառայության հավելված է մշակել 2014-ին: 3 տարվա ընթացքում GG ընկերության մեքենաները ծառայում են Հայաստանի և Վրաստանի 12 քաղաքների ուղևորներին: Սակայն ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը խուսափում է վարորդներին տաքսիստ կոչել.

«Մեր գործընկերները տաքսիստ չեն: Նրանց մեքենաները տաքսու պիտակ չեն կրում: Այն որակապես այլ ծառայություն է»:

Խոսելով հաջողության գաղտնիքի մասին, Խաչատուրը նշում է.

33«Մենք կյանք ենք դրել այս գործի մեջ: Այս ամենի մեջ սիրտ կա: Եվ ի վերջո, մենք նրա շարունակական զարգացման ուղին ենք բռնել: Երազանք ունենք հետագայում էլեկտրամոբիլ սարքել: Առայժմ երազանք է, բայց ամեն ինչ երազանքից է սկսվում»:   

2016 թվականից GG-ն գործում է նաև վրացական շուկայում։ Խաչատուր Գրիգորյանն «Ալիք մեդիայի» հետ խոսեց շուկայում առկա դժվարությունների մասին.

«Մեքենա պատվիրելու մշակույթը Թբիլիսիում դեռ չի ձևավորվել, մարդիկ դեռ դրսից են մեքենա պատվիրում: Այդ մշակույթը պետք է փոխվի»:

11Խաչատուր Գրիգորյանը նշեց , որ չնայած կան ավելի մեծ ու շահավետ շուկաներ, սակայն վրացական շուկան առավել նախընտրելի է.

«Տվյալ դեպքում կարևոր է նաև մոտ լինելը, վրացիներն ու հայերը դարեր շարունակ կողք կողքի ապրել են: Մենք պետք է սովորենք բիզնես անել նաև Վրաստանում: Այնուհետև կկիսվենք փորձով հայկական և վրացական այլ կազմակերպությունների հետ»:

Թողնել պատասխան