Թբիլիսի-Բաթում գիծը նոր գնացքներ կունենա

Երկհարկանի, եվրոպական չափանիշներին համապատասխան  գնացքները Վրաստան կհասնեն  հուլիսի 17 –ին: 

Այս մասին հայտարարել է  «Վրաստանի երկաթուղուներ» ընկերության  գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով`  գնացքները կգործեն  Թբիլիսի- Բաթումի և հակառակ ուղղությամբ. «Ամռանը մեր ուղեւորներն այդ անակնկալի ականատեսը կլինեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես Վրաստանի կառավարությանը, ում աջակցությամբ ձեռք ենք բերել չորս միավոր  երկհարկանի, եվրոպայում առաջատար համարվող շվեցարական «Շթալդեր» ընկերության թողարկած  գնացքներ»,— հայտարարել է Բախտաձեն:

Թողնել պատասխան