Թբիլիսի կժամանի Իտալիայի արտգործնախարարը

Նոյեմբերի 6-7-ը պաշտոնական այցով Վրաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Վերջինս Եվրամիության անդամ երկրների առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով ընտրություններից հետո կայցելի Վրաստան: Թբիլիսիից հետո, նախարարը կայցելի նաև Երևան և Բաքու: Վրաստան այցի շրջանակներում Ջենտիլոնին կհանդիպի վրաստանցի իր գործընկերոջը՝ Միխեիլ Ջանելիձեին: Նրանք հրապարակային քննարկում կկազմակերպեն: Երկու երկրների արտգործնախարարները հարգանքի տուրք կմատուցեն պատերազմի զոհերի հիշատակին: Ջենտիլոնին կհանդիպի նաև վարչապետ Կվիրիկաշվիլիին և նախագահ Մարգվելաշվիլիին, նախատեսված է նաև այցելություն  Թբիլիսիի արդարադատության տուն:
ինչպես «Interpressnews»-ին տեղեկացրել են Վրաստանում Իտալիայի դեսպանատնից, օրագարգում կլինեն նաև երկու երկրների համագործակցության, Վրաստանի եվրատլանտյան իտեգրման և տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Թողնել պատասխան