Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել

Վրացական` «Georgian Airways» ավիաընկերության Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ ինքնաթիռը ստուգվել է` օդանավում հնարավոր ռումբի առկայությունը պարզելու նպատակով: «СОВА» մեդիահարթակի հաղորդմամաբ, ինքնաթիռը վայրէջք է կատարել Պուլկովոյի միջազգային օդանավակայանում:

«Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց բոլորս շարժվեցինք դեպի ելքը: Բորտուղեկցորդները մեզ կանգնեցրեցին: Ասացին, որ լրացուցիչ ստում պետք է լինի: Ինչ-որ մեկը զանգահարեց ավիաընկերություն և տեղեկացրեց, որ ինքնաթիռը ականապատված է: Սա տեղի ունեցավ Թբիլիսիից մեկնելուց հետո: Մեզ 3 անգամ ստուգեցին: Դաշնային անվտանգության ծառայությունը, կինոլոգներ և ևս ինչ-որ համազգեսավոր անձ: Հիմա սպասում ենք բեռի ստուգմանը»,- «СОВА»-ին պատմել է չվերթի ուղեւորներից մեկը:

Րոպեներ առաջ Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը դեպքի վերաբերյալ տարածել է տեղեկատվություն, որի համաձայն Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ ավիաչվերթի ինքնաթիռը ականապատված չի եղել: Այս մասին հեռուստաընկերությանը տեղեկացել է «Վրացական Ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Գիվի Դավիթաշվիլին:

Թողնել պատասխան